ԱՄՆ դեսպանը տեսաուղերձ է հղել Հայաստանին ԱՃԹՆ թեկնածու երկիրը դառնալու կապակցությամբ

10.03.17
ԱՄՆ դեսպանը տեսաուղերձ է հղել Հայաստանին ԱՃԹՆ թեկնածու երկիրը դառնալու կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը շնորհավորոկան տեսաուղերձ է հղել Հայաստանին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ) կազմակերպության 52-րդ թեկնածու երկիրը դառնալու կապակցությամբ։

Տեսաուղերձում նշվում է․ «Շնորհավորում ենք Հայաստանին՝ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն (ԱՃԹՆ) կազմակերպության 52-րդ թեկնածու երկիրը դառնալու կապակցությամբ: Սա Հայաստանի հանքարդյունաբերությունն ավելի թափանցիկ և ավելի պատասխանատու դարձնելու ուղղությամբ շատ կարևոր քայլ է: ԱՄՆ դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է աջակցելու Հայաստանի կառավարությանը՝ ԱՃԹՆ-ին անդամակցելու և պարտավորությունները կատարելու հարցում, որը նշանակում է, որ հանքարդյունաբերությունից ստացված եկամուտները ծառայելու են ամբողջ ազգին»։